ԵԽԽՎ-ն նոր նախագահ ունի։ Այդ պաշտոնում ընտրվել է իսպանացի պատգամավոր Պեդրո Ագրամունտը։
ԵԽԽՎ նոր ղեկավարն ընտրվել է Ստրասբուրգում այսօր բացված կազակերպության ձմեռային նստաշրջանի ժամանակ։ Նա պաշտոնում փոխարինել է Անն Բրասերին։ Այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդում Բելգիայի մշտական ներկայացուցչության թվիթերյան էջում։
2010-15 թթ. Ագրամունտը հանդիսացել է Ադրբեջանի հարցով ԵԽԽՎ համազեկուցող։








































