Ռուսաստանի մասնագետներն ապացուցել են, որ ծովի աղը օգտակար է ձմեռային մրսածությունների դեմ պայքարում: Պարզվել է, որ այն հիանալիորեն ամրացնում է իմունիտետը, հայտնում է veroyatno.com.ua-ն:
Ծովի աղում պարունակվող ակտիվ հանքանյութերը նպաստում են նյութափոխանակության պրոցեսների արագացմանը, բարելավում են արյան մատակարարումը օրգաններ և հյուսվածքներ, խոնավեցնում են մաշկը, մազերը և եղունգները դարձնում ավելի ամուր: Ողջ օրգանիզմի առողջացման համար խորհուրդ է տրվում լոգանք ընդունել ծովի աղի լուծույթով: Բացի վերը նշվածից` բուժիչ լոգանքները հանգստացնում են նյարդերը, հանում են սթրեսը և կանոնավորում սրտանոթային համակարգը:
Ծովի աղով լոգանքները խորհուրդ է տրվում ընդունել 15-20 րոպեից ոչ ավել: Գործողությունը կատարելուց հետո խորհուրդ է տրվում մարմինը լվանալ մաքուր ջրով և կես ժամ հանգստանալ: Եթե դա անել ամեն օր 2 շաբաթվա ընթացքում, ապա ցուրտը սարսափելի չի լինի:








































