Saturday, 04 07 2026
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած

Ջինը բաց է թողնված

Իրանի վերադարձը մերձավորարևելյան գերտերությունների շարքը սկսվեց 2015թ.: Եվ այժմ դա արդեն անդառնալի գործընթաց է: Իրանը չհապաղեց միանգամից ցույց տալ աշխարհին, թե ով է այժմ տերը Մերձավոր Արևելքում: Տնտեսական պատժամիջոցների հենց նախօրեին Իրանը ձերբակալեց սխալմամբ իր ջրային տարածքում հայտնված ամերիկյան պարեկային երկու մոտորանավակների անձնակազմին և բաց թողեց նրանց պատժամիջոցների չեղարկման առաջին օրը:

Այս միջադեպն աննկատ չմնաց Մերձավոր Արևելքում: Պարզ է, որ Թեհրանը այժմ մտադիր է ԱՄՆ-ի հետ խոսել հավասար դիրքերից, իսկ հարևան արաբական երկրների հետ՝ ուժի դիրքից:

Դա հնարավոր դարձավ շնորհիվ Օբամայի փառասիրության և գաղափարական աչքակապության, ԵՄ անդամ երկրների առաջնորդների թուլության: Ռուսաստանը նույնպես նպաստեց դրան: Ընդ որում՝ եթե Եվրոպան Իրանի իշխանություններից իր ընկերությունների համար բազմամիլիարդ արժողությամբ համաձայնագրերի երաշխիք է ստացել, ապա Ռուսաստանը ամենայն հավանականությամբ տանուլ կտա:

Այդ մասին վկայում է նավթի գների աննախադեպ անկումը. Իրանը արդեն հայտարարել է, որ մտադիր է օրական 500 հազար բարել նավթ արդյունահանել: 25-դարյա պետականություն և, ինչպես Ռուսաստանը, գերտերության բարդույթով համակված Իրանը երբեք էլ առանձնապես չի համակրել Ռուսաստանին: Դեռ 1979թ. Իրանի առաջնորդ Այաթոլա Խամենեին ԱՄՆ-ին և ԽՍՀՄ-ին անվանում էր «մեծ և փոքր սատանաներ»՝ դրանով իսկ արտահայտելով իր վերաբերմունքը լիբերալիզմի և կոմունիզմի նկատմամբ: Այժմ, երբ բաց է Սպիտակ տան հետ կապի ճանապարհը, ռուս դիվանագետների ծառայությունների կարիքը օր օրի կնվազի:

Իրանի ոչ մի իշխանություն՝ ո՛չ իսլամական, ո՛չ աշխարհիկ, չի հրաժարվի միջուկային ծրագրից, այն կվերականգնվի մի քանի տարի անց, երբ ամբողջովին վերացված կլինեն բոլոր պատժամիջոցները: Իրանը չի հրաժարվի նաև հաջողությամբ փորձարկվող բալիստիկ հրթիռներից: Դա չեն անի նաև Պարսկական ծոցի արաբական երկրները, մանավանդ, որ Պակիստանը հավանաբար պատրաստ կլինի սուննի եղբայրներին հարմար գնով վաճառել իր միջուկային տեխնոլոգիաները, իսկ Իսրայելը շարունակում է Իրանին համարել իր համար առաջին թշնամին:

Այնպես որ՝ ժամանակ չի լինի շնորհակալություն հայտնելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ հիմնական անդամներին և Գերմանիային այս նոր «աշխարհի» համար. տարածաշրջանի ժողովուրդների մեծ մասը տեսանելի ապագայում ստիպված կլինեն զբաղվել իրենց բանակները պատերազմական պատրաստվածության բերելով և ռմբապաստարաններ կառուցելով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում