2010-ին երգիչ Ռիկի Մարտինը բացահայտ հայտարարեց իր միասեռական լինելու մասին: Սակայն, այժմ նա խոստովանում է, որ իրեն գայթակղում են ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք:
«Ես դեմ եմ սեռական կողմնորոշման վերաբերյալ կլիշեին: Մեզանից յուրաքանչյուրն ունի հուզական և սեռական պահանջներ: Այժմ ես վստահ եմ այն բանում, որ ինձ գայթակղում են և՛ տղամարդիկ, և՛ կանայք»,- ասել է երգիչը:
Երգիչը հայտարարել է, որ կնախընտրի երկարատև լուրջ հարաբերություններ ունենալ իր սեռի ներկայացուցիչների հետ, սակայն չի հրաժարվի գիշեր անցկացնել իրեն գայթակղած կնոջ հետ:








































