Facebook-ը գործարկել է Sports Stadium բաժինը, որի օգնությամբ նախատեսում է օգտատերերի համար պարզեցնել մեկնաբանությունների ու նորությունների որոնումը՝ կապված այս կամ այն մարզական միջոցառման հետ։ Այս մասին հաղորդագրությունը հայտնվել է ընկերության պաշտոնական բլոգում։
Գործարկումը նվիրված է ամերիկյան ֆուտբոլի մրցումներին, հետագայում ծրագրվում է լուսաբանել բասկետբոլային և այլ մրցույթները։
Բաժնում առկա է 4 ներդիր։ Մեկում տեղ կգտնեն ընկերների մեկնաբանությունները, երկրորդում՝ փորձագետների ու մեկնաբանների կարծիքները,մյուս երկուսը նվիրված են խաղերի տեքստային հեռարձակմանն ու տեղեկություններին, թե որտեղ կարելի է այս կամ այն խաղը դիտել հեռուստացույցով։
Համաձայն ընկերության հաշվարկների՝ սոցցանցի օգտատերերի շարքում հաշվվում է 650 մլն մարզական երկրպագու։ Facebook-ի ամսական լսարանը կազմում է ավելի քան 1.5 մլրդ օգտատեր։

![]()










































