Առաջընթացը, որը հաջողվել էր ձեռք բերել անցած տարի Սիրիայի հարցով, սպառնալիքի տակ է հայտնվել Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջև ծագած հակամարտոթյան պատճառով։ Այս մասին Բեռլինում լրագրողների հետ զրույցում ասել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։
«Մենք, հավանաբար, հետ ենք նետվել ոչ ամբողջովին, սակայն… շատ բան է հայտնվել սպառնալիքի տակ»,- ասել է նախարարը։
Միջազգային հանրությունը հեռու է Սիրիայում իրադրության կարգավորումից, պետք է նպաստել Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների բարելավմանը՝ ասել է նա։









































