Saturday, 04 07 2026
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են

Գյումրիում էլ կային թաղային հեղինակություններ, ընտրակաշառք. ինչո՞ւ չկաշառվեց գյումրեցին. քաղաքագետ

Գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ներկայացրեց, ընտրակաշառքից բացի, ևս մի քանի պատճառներ, որոնց համար գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պաշտոնական տվյալների համաձայն, վերընտրվեց։

«Հանրապետական կուսակցությունը շատ հետաքրքիր քարոզարշավ տարավ, մենք երբևիցե չտեսանք, որ իրենք կուսակցության անունը քարոզեն, որովհետև ամբողջ քարոզարշավը տարվեց Տարոն Մարգարյանի անվան շուրջ: Հանրապետական կուսակցութունն, այսպես ասած, օգտագործում էր «Տարոն Մարգարյան» բրենդը, որովհետև եթե նա չլիներ, ապա Հանրապետականը շատ ավելի քիչ ձայներ կստանար:

ՀՀԿ-ն ավելի շատ ձայն ստացավ ևս մեկ պատճառով՝ մյուս կուսակցություններն ավելի թույլ թեկնածուներով էին հանդես գալիս։ Նույն ԲՀԿ-ն Վարդան Օսկանյանով և ոչ, ասենք, Գագիկ Ծառուկյանով կամ Գուրգեն Արսենյանով, նույն ՀԱԿ-ը՝ Վահագն Խաչատրյանով:

Եվ ամենակարևորը՝ շատ տարօրինակ մի բան տեղի ունեցավ: Երևանում պարզվեց որ բավականին մեծ դիրքեր ունեն թաղային հեղինակությունները, դե իսկ ընտրակաշառք բաժանելն արդեն ինքնըստինքյան պարզ է»- ընդգծեց Համբարյանը՝ միևնույն ժամանակ հավելելով, որ այս ընտրություններին մասնակցեց շատ քիչ մարդ՝ ընդամենն ընտրողների 53․3 տոկոսը, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ գործող իշխանությունները Երևանի ավագանու ընտրությունները հասցրել էին պետական կարևորության ընտրության:

Հարցին, թե ի՞նչ կարող էր անել ընդդիմությունը, որ մինչ այս չի արել, և որի արդյունքում մենք ունենք այս պատկերը, Գագիկ Համբարյանը պատասխանեց. «Ընդդիմությունը ոչինչ չէր կարող անել, որ ընտրություններին թաղային հեղինակությունները կամ ընտրակաշառքի երևութը չազդեին ընտրությունների արդյունքների վրա: Պարզապես ինձ համար ուղղակի զարմանալի էր, որ մայրաքաղաքում, որտեղ ավելի շատ են գիտակից, կրթված մարդիկ, այս ամենը կարողացավ որոշիչ գործոն դառնալ: Գյումրիում էլ կային թաղային հեղինակություններ, ընտրակաշառք բաժանողներ, բայց ժողովուրդն ընտրակաշառք էր վերցնում և գնում-ընտրում էր նրան, ում ուզում էր. այնպես որ, այստեղ ընդդիմության դերը պետք է լիներ միայն խորհուրդ տալու մասով»:

Իսկ հարցին, թե իրատեսակա՞ն է համարում Հայաստանում հեղափոխությունը մինչ մյուս ընտրությունները, քաղաքագետը պատասխանեց. «Ես ասեմ հետևյալը՝ չեմ հավատում և միշտ էլ ասել եմ, որ հեղափոխություն կազմակերպելը շատ դժվար գործընթաց է: Միևնույն ժամանակ՝ եթե իշխանությունները կոնկրետ ծրագրեր չմշակեն ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու և արտագաղթը կանխելու համար, ապա Հայաստանի վիճակը շատ ծանր կլինի, և չի բացառվում, որ այդ իշխանությունը չկարողանա երկար գոյատևել, ինչպես դա եղավ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ 96 թվականին»:

Պատասխանելով այն հարցին, թե այս ընտրություններից առաջ կանխատեսելի՞ էր արդյոք, որ Հայ ազգային կոնգրեսը, Դաշնակցությունը և «Օրինաց երկիրը» չեն հաղթահարի անցողիկ շեմը, Գագիկ Համբարյանն ասաց. «2009-ին էլ ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն ցածր տոկոսներ էին հավաքել և չկարողացան ներթափանցել Երևանի ավագանի: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա խնդիրն, ըստ իս, այն էր, որ նա իր գլխավոր թիրախ քարոզարշավի ընթացքում ընտրել էր Հանրապետական կուսակցությանը և ընդդիմությանը միաժամանակ: ՀԱԿ-ն ընդդիմադիր կուսակցություններին շատ կոպիտ էր քննադատում։ Սա, իհարկե, չընդունվեց ժողովրդի կողմից, որովհետև մարդիկ գտնում էին, որ մի ուժ, որ չմասնակցեց նախագահական ընտրություններին, իրավունք չունի քննադատել մեկ այլ ուժի, որը մասնակցեց»:

Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունների արդյունքում գործող նախագահ Սերժ Սարգսյանը Գյումրիում պարտվեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին՝ չնայած խոստացել էր «խփել» այնքան, ինչքան կուզի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում