ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հարցազրույցի ժամանակ հարցրել են, թե նա ինչպիսի շալվար կհագցներ շանը, հայտնում է lenta.ru-ն: Օբամայի հետ զրույցի տեսանյութը հրապարակվել է YouTube-ում հունվարի 15-ին:
Երկրի ղեկավարին սկզբում ցույց են տվել Twitter-ում դեկտեմբերին ակտիվորեն քննարկվող նկարը, որտեղ պատկերված է երկու շուն, որոնցից մեկին շալվար են հագցրել բոլոր չորս ոտքերին, իսկ մյուսին` միայն հետևի: Օբամային խնդրել են ընտրել տարբերակներից մեկը:
Սպիտակ տան տերը անմիջապես ցույց է տվել երկու թաթերին շալվար հագցրած շանը: Մյուս տարբերակի մասին նա ասել է. «Դա չափազանց պահպանողական է, չափից ավելի է կտորը»:
Նախագահի հետ զրուցել է Ալանդ Թորնը, հայտնի որպես sWooZie` YouTube-ում իր ալիքի շնորհիվ:








































