Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին օրեր առաջ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին հույս է հայտնել, որ մինչև տարեվերջ ավարտին կհասցվեն Հայաստան-Եվրամիություն նոր համապարփակ իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները: Դեսպան Սվիտալսկին վերահաստատել է ԵՄ հետաքրքրվածությունը՝ Հայաստանին օժանդակելու համագործակցության զարգացման և բարեփոխումների իրականացման գործում:
Քաղաքագետ Միքայել Զոլյանի կարծիքով՝ այս տարվա իրավիճակը շատ հեղհեղուկ է և կարող են տեղի ունենալ մի քանի իրադարձություններ, որոնք կարող են թե՛ նպաստել և թե՛ խանգարել, որ բանակցություններն ավարտին հասցվեն։








































