Թուրքական DHA լրատվական գործակալությունը ներկայացրել է Թուրքիայի Անթալիա քաղաքում երեք ռուսաստանցիների ձերբակալման մասին տեսանյութը։ Ձերբակալություններն իրականացվել են Ստամբուլի կենտրոնական հրապարակում տեղի ունեցած պայթյունի հետաքննման շրջանակներում։
Թուրք ուժայինները կասկածում են, որ ռուսաստանցիները կապված են ԴԱԻՇ-ի հետ։ Նրանց ձերբակալությունը հաստատել է Անթալիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը։









































