Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` Բաքվում գործնականում դադարել է դոլարի ու եվրոյի վաճառքը։ Երկուշաբթի, ինչպես որ հանգստյան օրերին էր, փակ են եղել փոխանակման կետերը։
Բանկերը չեն վաճառում արտարժույթ, թեև նրանց ցուցանակներում սահմանված են Կենտրոնական բանկի պաշտոնական փոխարժեքները։ Անհնար է նաև պլաստիկ քարտերից արտարժույթ հանելը։ Փաստացիորեն կաթվածահար է եղել երկրի արժութային շուկան։
Արժութային աժիոտաժը շարունակում է հանգեցնել սննդամթերքի ու ծխախոտի գնաճին։ Ներկայիս պայմաններում աշխուժացել է «սև շուկան», որտեղ դոլարը վաճառվում է 1.9-2 մանաթ, իսկ եվրոն՝ 2-2.1 մանաթ փոխարժեքով։
Հունվարի 8-ին Ադրբեջանի Կենտրոնական բանկի սահմանած պաշտոնական փոխարժեքի համաձայն՝ 1 դոլարը համարժեք է 1.56 մանաթի, իսկ 1 եվրոն՝ 1.7 մանաթի։









































