Հանրապետության տարածքում հունվարի 12-13-ին, 14-ի գիշերը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ի երեկոյան ժամերին և 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, 15-ի ցերեկը Վայոց ձորում և Սյունիքում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյուն, հովտային և նախալեռնային շրջաններում` ձնախառն անձրև: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը հունվարի 14-15-ին գիշերը կբարձրանա 2-4 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի:ն Քամին հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ, հունվարի 12-14-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Երևանում հունվարի 12-13-ին, 14-ի գիշերը, 15-ի ցերեկը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ի երեկոյան ժամերին և 15-ի գիշերը սպասվում է ձնախառն անձրև: Հունվարի 12-13-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +9 աստիճան, հունվարի 14-16-ին` +7 աստիճան:








































