Քանաքեռ-Զեյթուն համայնքում վաղ առավոտից գրեթե յուրաքանչյուր շենքի մոտ երկուական գազել է կանգնած՝ ընտրողներին ընտրատեղամասեր հասցնելու համար:
Օրինակ, Կ.Ուլնեցի փողոցի վրա գտնվող՝ ուսանողական հանրակացարանների 8-րդ մասնաշենքը, որն այժմ բնակելի շենք է, այս պահին սպասարկում է 43 համարի երկու երթուղային տաքսիներ, ովքեր բնակիչներին տեղափոխում են ընտրատեղամասեր և նրանց ետ են վերադառնում: Գազելները նույնիսկ մեկ ընտրողի համար գնում են ընտրատեղամաս և ետ են վերադառնում: Ընդ որում յուրաքանչյուր շենքի մոտ մեկ կամ երկու հոգի բնակիչների ցուցակները ձեռներին նշում են, թե ով նստեց գազելը, իսկ ընտրատեղամասի մեկ այլ պատասխանատու դիմավորում է նրանց: Խոսում էին նաև, որ նախօրեին ՀՀԿ-ն բաժանել է 10 հազարական դրամ:
Իսկ 43 համարի երթուղայինը Կ.Ուլնեցի փողոցով չի անցնում, անցնում է 8-րդ հիվանդանոցի մոտով և Ազատություն փողոտայով իջնում է Կենտրոն: Հիվանդանոցի մոտ գտնվող կանգառում մարդիկ դժգոհում էին, որ այդ համարը չկա:
Ընդհանրապես այսօր առավոտվանից քաղաքի տրանսպորտային աշխատանքը կաթվածահար է եղել, նրանք ոչ թե բնակիչներին են սպասարկում, այլև ընտրողներին են տեղափոխում:









































