ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան հրամանատարության ռազմածովային ուժերը հաստատել են Հարավային Կորեայի վրայով ռազմավարական B-52 ռմբակոծիչի թռիչքը: Այս մասին գրում է TASS-ը՝ վկայակոչելով վերոնշյալ հրամանատարությանը:
«Այսօր ամերիկյան B-52 ռմբակոծիչը, որը գտնվում էր Գուամ կղզու ԱՄՆ ռազմաօդային ուժերի Անդերսեն բազայում, փոքր բարձրությամբ թռիչք է իրականացրել Օսան (Հարավային Կորեա) քաղաքի շրջանում՝ ի պատասխան վերջերս Հյուսիսային Կորեայի կողմից անցկացված միջուկային փորձարկումների: B-52-ին միացել են հարավկորեական F-15 և ամերիկյան F-26 կործանիչները»,- ասվում է հաղորդագրությունում:
ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան հրամանատարության ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Հարի Հարիսն ընդգծել է, որ «դա ԱՄՆ հակվածության վճռական ցուցադրությունն է Հարավային Կորեայի և Ճապոնիայի իր դաշնակիցներին»:








































