ԱՄՆ ռազմավարական միակ խելամիտ որոշումը կլինի ձևավորել հետաքրքրված պետությունների միջազգային կոալիցիա, մասնավորապես Ռուսաստանի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և Կատարի անդամակցությամբ:
«Առանց նման կոալիցիայի ԱՄՆ-ը պետք է հրաժարվի միակողմանիորեն Սիրիա ներխուժման գաղափարից»,- The New York Times-ում գրում է Եգիպտոսում և Իսրայելում ԱՄՆ նախկին դեսպան Դենիել Կուրտցերը:
Հեղինակը պնդում է, որ նախքան Սիրիայում ռազմական գործողություն սկսելու մասին որոշում կայացնելը, ամերիկացի դիվանագետները Արաբական պետությունների լիգայում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և ԱՄՆ Կոնգրեսում պետք է քվեարկության դնեն Սիրիայում ռազմական գործողություն սկսելու անհրաժեշտության հարցը: Հրապարակավ քվեարկությունը նշանակում հետագա գործոությունների կամ անգործության ցանկացած արդյունքների ընդհանուր պատասխանատվություն, նշվում է հոդվածում:
Կուրտցերը գրում է, որ նախևառաջ պետք է սկսել բանակցություններ վարել Ռուսաստանի հետ, որը Չինաստանի հետ ՄԱԿ-ում արգելափակում է Սիրիային առնչվող ցանկացած առաջարկ: Նրա կարծիքով` ռուսներին ամենաշատը մտահոգում է Սիրիայում ջիհադականների հնարավոր հաղթանակը, որոնք կարող են հայտնվել Ռուսաստանում` «հետին բակում»:
«Սակայն քիմիական զենքը, որն անհանգստացնում է Մոսկվային ոչ պակաս, քան Վաշինգտոնին, և Բոստոնի ահաբեկչության հետաքննության ռուս-ամերիկյան շարունակվող համագործակցությունը կարողն են օգնել դիվանագիտական այս առաքելությանը»,- ասվում է հոդվածում:
Բացի այդ, ԱՄՆ-ը բանակցային գործընթացին պետք է ներգրավի նաև արաբական պետություններին` Սաուդյան Արաբիա, Կատար, Եգիպտոս, որոնցից յուրաքանչյուրը Սիրիայում սեփական խաղն է խաղում: Այս երեք երկրները ԱՊԼ-ի գործունեության կամ անգործության բանալի են` համոզված է Կուրտցերը:
Այն ժամանակ, երբ դիվանագետները բանակցություններ են վարում Ռուսաստանի և ԱՊԼ-ի հետ, ԱՄՆ Կոնգրեսում պետք է սկսվեն լսումներ և մանրամասն քննարկում իրադարձությունների զարգացման երեք հնարավոր սցենարների վերաբերյալ` ընթացիկ քաղաքականության շարունակություն, ոչ թռիչքային գոտու հաստատում կամ լայնածավալ ռազմական ներխուժում:
«Ռազմական գործողության օգտին քվեարկելու համար միջազգային հանրության ներկայացուցիչներից և մեր օրենսդիրներից, որոնցից շատերն ակնհայտորեն գլուխը թաքցնում են ավազի մեջ պատասխանատվությունից խուսափելու համար, պահանջվում է քաղաքական արիություն»,- եզրափակում է Կուրտցերը:








































