ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին հաստատել է Սիրիայում իրավիճակի կարգավորման «աշխատանքային փաստաթղթի» առկայությունը, որը նախատեսում է 2017-ին երկրի նախագահ Բաշար Ասադի հրաժարականը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Ավելի վաղ այդ մասին հրապարակել է Associated Press-ը: Փաստաթղթում 2017-ի մարտին Ասադի հրաժարականը համարվում է «հնարավոր սցենարներից լավագույնը»:
«Դա աշխատանքային մակարդակով նախնական փաստաթուղթ է, նախագիծ, առաջ շարժվելու պոտենցիալ ուղի»,- հայտարարել է Քիրբին:








































