Տասմանիայի համալսարաններից մեկի ուսումնասիրողները զարմանալի հայտնագործություն են արել: Նրանք բացահայտել են հղի կնոջ ընդունած սննդատեսակների և ապագայում երեխայի գրագիտության միջև կապը: Պարզվում է, որ դեռ արգանդում յոդի պակաս ունեցող երեխաներն ապագայում ավելի քիչ գրագետ են լինում: Ընդ որում, այս նյութի պակասը ոչ մի կերպ չի ազդում երեխաների մաթեմատիկական ընդունակությունների վրա: Դա հնարավորություն է տվել գիտնականներին ենթադրել, որ յոդի պակասն ազդում է լսողական ուղիների և լսողական օպերատիվ հիշողության վրա:
Ինչպես հայտնի է, յոդը ներծծվում է սննդից և ուղեղի զարգացման գործում իր մեծ դերն ունի։ Հղիության ընթացքում նույնիսկ յոդի չափավոր պակասը կարող է երեխային վնաս հասցնել: Յոդ է պարունակվում պահածոյացված սաղմոնի, չեդդեր պանրի, պաղպաղակի, ձվի, տավարի, ոչխարի, խոզի մսի, խնձորի, նարնջի, խաղողի և ելակի մեջ:








































