Թիվ 30 և 35 երթուղիները սպասարկող «Գազել»-ների 40-ից ավելի վարորդներն այսօր երեկոյան դադարեցրեցին գործադուլը։
Հիշեցնենք, որ նրանք այսօր վաղ առավոտից իրենց տրանսպորտային միջոցները կայանել են Դավիթաշենի 4-րդ թաղամասի դիսպետչերական կետում և հայտարարում են, որ չեն վարելու տրանսպորտային միջոցները, քանի որ գծատերը՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Ծաղիկ Ռուբո» մականվամբ Ռուբեն Գևորգյանը 1000 դրամով գծի վարձը չի իջեցնում։
Երկոյան՝ մեր այցելության պահին վարորդներից միայն մեկն էր դիսպետչերական կետի մոտ։ Նա ասաց, որ խնդիրը լուծվել է և իրենք անցել են բնականոն աշխատանքի։








































