Saturday, 04 07 2026
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում

Ամանորի առաջին հինգ օրերին Շիրակի մարզում ծնվել է 59 երեխա, գրանցվել՝ 28 մահվան դեպք

Ինչպես «Առաջին լրատվական»-ին փոխանցում են Շիրակի մարզպետարանից, Ամանորի առաջին հինգ օրերը սկսվել են բոլորի համար այնքան բերկրալի լուրերով` մարզում գրանցված ծնունդներով: Հունվարի 1-5-ը Շիրակի մարզում ծնվել է 59 երեխա՝ 34 աղջիկ և 25 տղա, ընդ որում՝ Գյումրու ծննդատանը՝ 19 երեխա (15 աղջիկ, 4 տղա), Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցում՝ 13 երեխա (8 տղա, 5 աղջիկ), Ախուրյանի մոր և մանկան հիվանդանոց՝ 19 երեխա (10 տղա, 9 աղջիկ), Արթիկի մոր և մանկան առողջության կենտրոն՝ 8 երեխա (5 աղջիկ, 3 տղա):

«Առաջին լրատվական»-ը շնորհավորում է մեր բալիկներին և նրանց ծնողներին՝ մաղթելով առողջություն, երջանկություն և ամենայն բարիք:

Ամանորի հինգ օրերին Շիրակի մարզում՝ ներառյալ Գյումրի քաղաքում գրանցված արտակարգ պատահարների պատկերը հետևյալն է. մարզային փրկարար ծառայությունում գրանցվել է 8 դեպք: Շմոլ գազի հետևանքով 1 թունավորում է եղել, տուժողի վիճակը բավարար է, դուրս է գրվել հիվանդանոցից: Այս օրերին տեղի է ունեցել 1 ճանապարհատրանսպորտային պատահար և 6 արգելափակման դեպք, մարզի տարբեր հատվածներում արգելափակումից դուրս է բերվել 28 ավտոմեքենա, 75 ուղևոր:

Մարզի շատ ճանապարհներ, կապված բքի հետ, մնում են դժվարանցանելի՝ չնայած իրականացվող մաքրման աշխատանքներին:

Գյումրու բժշկական կենտրոն առաջին հինգ օրերին ընդունվել է 57 հիվանդ, որոնցից 20-ը՝ սիրտանոթային, 10-ը՝ վիրաբուժական, 6-ը՝ վերակենդանացման, 13-ը՝ թերապևտիկ և 4-ը՝ վնասվածքաբանության բաժանմունք:

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխվել է երեք հիվանդ, որոնցից երկուսը՝ սուր ռեսպիրատոր վիրուսային, մեկը՝ սուր աղիքային ինֆեկցիա ախտորոշմամբ:

Անցած հինգ օրերին այնքան էլ ծանրաբեռնված չի աշխատել Գյումրու շտապ բուժօգնության կայանը. գրանցվել է հիպերտոնիկ կրիզի 112, սիրտանոթային՝ 18, ջերմության՝ 39, անգինայի՝ 14, տրավմաների՝ 22, բրոնխիալ ասթմայի՝ 11, իսնուլտի՝ 2, ինֆարկտի՝ 5, շաքարային դիաբետի՝ 3, թոքի քաղցկեղի՝ 2 և մահվան 3 կանչ (առաջին հինգ օրերին գրանցվել է մահվան 28 դեպք), ընդամենը` 231 կանչ հինգ օրում: Հուսանք և ցանկանանք, որ մեր շտապբուժօգնության կայաններն ամբողջ տարին աշխատեն նման ծանրաբեռնվածությամբ:

Անցած հինգ օրերին համեմատաբար հանգիստ է եղել նաև ոստիկանությունում. գրանցվել է 25 դեպք, որից ճանապարհատրանսպորտային՝ 4, մարմնական վնասվածք հասցնելու՝ 6, դժբախտ պատահարի՝ 4, թունավորման՝ 2, հանկարծամահության՝ 3, ինքնավնասման՝ 2 և ծեծի 1 դեպք: Հետախուզման մեջ է գտնվում երեք անձ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում