ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Լիսաբոնում նոյեմբերի 19-20 կայանալիք գագաթաժողովն անվանեց Հյուսիսատլանտյան դաշինքի պատմության ամենակարեւորներից մեկը: «Ես կարծում եմ, որ Լիսաբոնյան գագաթաժողովը կդառնա ամենակարեւորը ՆԱՏՈ-ի պատմության մեջ», ասել է Ռասմուսենը` հինգշաբթի բացելով ՆԱՏՕ-ի պաշտպանոթւթյան նախարարների խորհրդի նսիտը: Նա համաշխարհային բոլոր խաղացողներին կոչ է արել համագործակցելու ՆԱՏՕ-ի հետ ` անվանելով ՆԱՏՕ-ն «ամենահաջող խաղաղապահներից մեկն աշխարհում»: Նա նաեւ ավելացրել է, որ անհրաժեշտություն կա լուծելու բյուջեի ավելի ռացիոնալ օգտագործման, անպետք ենթակառուցվածքների վերացման, հրամանատարական կառույցների գործունեության բարեփոխման եւ ՆԱՏՕ-ի զորքերի դյուրին տեղափոխման խնդիրները: