ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի ինքնաթիռների հարձակումը Սիրիայի հյուսիսում հանգեցրել է երեք սիրիական զինծառայողի մահվան և 30 վիրավորի, հայտնում է Interfax-ը: Այդ մասին հինգշաբթի ճեպազրույցում հայտարարել է Սիրիայի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Ալի Մայհուբը:
«Այն ժամանակ, երբ մեր զորքերը ետ են մղում ԴԱԻՇ-ի հարձակումներն արևելյան գոտում, կոալիցիայի ինքնաթիռները հարվածներ են հասցրել մեր զորքերին Դեյր էր Զորում, որի հետևանքով զոհվել է 3 և վիրավորվել 30 զինծառայող: Ինչպես նաև ոչնչացվել է սպառազինություն, ռազմական և հատուկ տեխնիկա և շինություններ»,- ասել է Մեյհուբը լրագրողներին:








































