Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ժխտել է վրացական իշխանությունների մեղադրանքը այն մասին, որ հինգշաբթի օրը ռուսական ռազմական ուղղաթիռը խախտել է Վրաստանի օդային տարածքը, հայտնում է BBC-ն:
Պաշտպանության նախարարության ներկայացուցչի խոսքերով` ռուսական ռազմական ուղղաթիռները վերջին օրերի ընթացքում թռիչքներ չեն կատարել Վրաստանի սահմանամերձ տարածքներում:
«Պատահական չէ, որ Վրաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները ներկայացուցչի մեղադրանքում ամբողջ անցյալ օրվա ընթացքում նույնիսկ մոտավորապես չեն նշել Վրաստանի օդային տարածքի խախտման վայրերը»,- հայտարարել է գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը: Նա համարում է, որ վրացական կողմը պետք է հիմնվի «վերահսկողության օբյեկտիվ տվյալների վրա, մասնավորապես ռադիոլոկացիոն միջոցների` հաջորդ անգամ բարձր հայտարարություններ անելուց առաջ»:
Հինգշաբթի օրը Վրաստանի ԱԳ նախարարությունը հայտարարություն է արել, այն մասին, որ ռուսական թռչող սարքը խախտել է վրացական օդային տարածքը:
Հայտարարությունում ասվում է, որ չորեքշաբթի ռուսական անօդաչու թռչող սարքը Ցխինվալի շրջանից անցել է Վրաստանի ՆԳՆ հենակետերի վրայով Գորի քաղաքի շրջանում` Կոշկա և Գուգուտիանտկարի գյուղերով:









































