Այսօր Լատվիայի սեյմը ձայների մեծամասնությամբ եւս մեկ տարով երկարաձգել է ՆԱՏՕ-ի միջազգային օպերացիայի շրջանակներում լատվիական ռազմական կոնտինգենտի ներկայությունը Աֆղանստանում: Դրա համար երկիրը կհատկացնի 12.1 մլն լատ ($237մլն):
Լատվիան Աֆղանստանում միջազգային ռազմական օպերացիային մասնակցում է 2003թ.-ից:
Ռուսալեզու ընդդիմությունը բազմիցս առաջարկել է դուրս բերել զորքերը Աֆղանստանից, սակայն երկրի բնակչության մեծամասնությունը երբեք դա հավանության չի արժանացրել:
Այս պահին Լատվիան Աֆղանստանում ներկայացված է 175 զինվորականով: