Շաբաթ և կիրակի օրերին փակված Բրյուսելի մետրոն չի բացվի նաև երկուշաբթի օրը, զանգվածային միջոցառումները խորհուրդ է տրվում չեղարկել: Այս մասին հայտարարել է Բելգիայի վարչապետ Շարլ Միշելը՝ փոխանցում է RIA Novosti-ն:
«Մենք տեղերում կպահպանենք ոստիկանության և զինվորականների ներկայությունը, ուժի է մեջ է մնում միջոցառումների սահմանափակման խորհուրդը, որոնք կարող են մեծ թվով մարդկանց ներգրավել: Որոշում է ընդունվել մետրոն փակ թողնել մինչև վաղը, նոր գնահատականը կլինի վաղը՝ օրվա երկրորդ կեսին»,- ասել է վարչապետը:
Բրյուսելյան տարածաշրջանում շաբաթ գիշերը սպառնալիքի մակարդակը երրորդից բարձրացվել է չորրորդի: Վարչապետը հայտարարել է, որ իշխանությունները տեղեկություն են ստացել Բելգիայում ահաբեկչության հնարավորության մասին՝ պայթուցիկներով զինված մի քանի մարդկանց մասնակցությամբ, ինչպիսիք Փարիզի դեպքերն էին:








































