Փարիզում կոլումբիական մաֆիայի՝ միջազգային հետախուզման մեջ գտնվող ներկայացուցիչները կրակելով սպանել են ԴԱԻՇ-ի 2 գրոհայիններին, որոնք ավտոմատներով ներխուժել են սրճարան: Իրենց գործողություններով թմրակարտելի ներկայացուցիչները տասնյակ կյանքեր են փրկել, և փակուղու մեջ դրել դեպքի վայր ժամանած ոստիկաններին: Այդ մասին հայտնում է ren.tv-ն՝ հղում անելով կոլումբիական ԶԼՄ-ներին:
Ինչպես հայտնի է դարձել՝ դեպքը տեղի է ունեցել Փարիզի սրճարաններից մեկում, երեկոյան: Հաստատություն են մտել ԴԱԻՇ-ի երկու զինված գրոհային և հրաձգություն են սկսել այցելուների ուղղությամբ: Այդ ժամանակ սրճարանում եղած թմրակարտելի 3 անդամները սպանելով վնասազերծել են գրոհայիններին:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները ձերբակալել են կոլումբիացիներին: Հիմա ֆրանսիացի իրավապահների առաջ հարց է ծառացել՝ ինչ անել ձերբակալվածների հետ, որոնք, ըստ էության, կանխել են ևս մեկ ահաբեկչություն երկրում: Ըստ ամենայնի, կոլումբիական մաֆիայի ներկայացուցիչներին կփոխանցեն Կոլումբիայի իշխանություններին, հայտնում են ԶԼՄ-ները:








































