ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Սենֆորդ քաղաքում աշխատանքից հեռացվել է ոստիկանության սպա Էնդրյու Ռիքսը, ով բեմ է բարձրացել դեթ-մեթալ խմբի համերգի ժամանակ և երգել մեներգչի հետ միասին, հաղորդում է Fox 35-ը:
«Մինչև սպանության սկիզբը»,- երգել է իրավապահը: Նշվում է, որ այդ պահին նա համազգեստով էր:
Միջադեպի տեսագրությունը հրապարակվել է YouTube-ում: Այդ մասին հայտնի դարձավ ղեկավարությանը, որից հետո ոստիկանը 5 տարի ժամկետով մեկուսացվեց ծառայությունից:








































