Փարիզում ահաբեկչությունները ամբողջությամբ բացահայտված կլինեն, դրանց բոլոր մասնակիցները կհայտնաբերվեն: Այս մասին ուրբաթ օրը Մյունխենում Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության գումարման ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, գրում է RIA Novosti-ն:
«Հանցագործություններն ամբողջությամբ կբացահայտվեն, բոլոր կապերը կպարզաբանվեն, բոլոր մասնակիցները կհայտնաբերվեն: Գերմանիայի դաշնային կառավարությունն այդ հարցում սերտ շփումների մեջ է Ֆրանսիայի կառավարության հետ, իսկ ես` անձնական սերտ շփման մեջ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ»,- ասել է Մերկելը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում ահաբեկչությունների շարք է տեղի ունեցել:








































