Հունաստանում ֆերմերներն անցկացրել են վերջին տարիներին ամենախոշոր ակցիան Աթենքի կենտրոնում: Հանրահավաքի ժամանակ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ, հաղորդում է Skai հեռուստաալիքը:
Ֆերմերները դժգոհ են հարկերի մեծացմամբ, սոցիակալան և թոշակային ապահովագրության պայմանների վատթարացմամբ:
Կառավարության գյուղատնտեսական քաղաքականության դեմ Սինթագմա կենտրոնական հրապարակ` խորհրդարանի մոտ բողոքելու են դուրս եկել ավելի քան 8 հազար մարդ:
Ֆերմերներն անցորդներին անվճար նարինջներ են բաժանել, կարգախոսներ վանկարկել ընդդեմ կառավարության, իսկ հետո ցուցարարների մի մասը փորձել է ճեղքել ոստիկանության շղթան և մոտենալ խորհրդարանի շենքին: Ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել և երկու մարդու ձերբակալել:
Դա վրդովեցրեց ֆերմերներին: Իսկ երբ նրանց պահանջից հետո ոստիկանությունն ազատ արձակեց երկու ձերբակալվածներին, ցուցարարները ցրվեցին:
Ֆերմերները հայտարարել են, որ հանդիպում են պահանջում վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ:








































