Էլեկտրոնային թղթե հիմքով FES Watch ժամացույցներն առաջին անգամ համացանցում են հայտնվել դեռևս մեկ տարի առաջ, հայտնում է ultramir.net-ը:
Sony ընկերությունը մի տարի մշակումից և կոլեկտիվ ֆինանսավորումից հետո հայտարարել է ժամացույցի թողարկման մասին, որտեղ «էլեկտրոնային թուղթն» օգտագործվում է ոչ միայն էկրանում, այլ նաև կապիչներում:
«Էլեկտրոնային թուղթը» դա էներգախնայող էկրանային տեխնոլոգիա է, որը նմանվում է սովորական թղթի: Այդպիսի էկրանին հենարան պետք չէ, սակայն անհրաժեշտ է լուսավորության արտաքին աղբյուր, օրինակ՝ արևի կամ ցերակային լամպի լույս:










































