Սիրիացի փախստականը ստիպված է եղել վաճառել երիկամը Եվրոպա իր փոխադրման համար վճարելու համար: Այս մասին գրում է Metro-ն՝ հղում անելով սերբ հումանիտար աշխատակցի հայտարարությանը:
Պարբերականը հայտնում է, որ օրգանը հեռացվել է վտանգավոր և անօրինական վիրահատությամբ, որը Լիբանանում է արվել: Տղամարդը 20 օր եղել է երկրում առանց համապատասխան բժշկական օգնության, մինչև նրան հայտնաբերել է մարդկանց առևտրի դեմ պայքարի հարցերով սերբական կազմակերպությունը:
«Նա վաճառել է երիկամը, ուղևորության համար փող ստանալու համար: Նա ասաց, որ ցավ է զգում, խնդիրներ ունի, ուստի միջամտեցինք նրան բուժօգնություն առաջարկելու համար…»,- ասել է հումանիտար աշխատակից Նասեր Ամրոն:
Նրա խոսքով՝ չնայած անհրաժեշտ բուժօգնության բացակայությանը՝ սիրիացի փախստականի առողջական վիճակը չէր կարելի անվանել վտանգավոր կյանքի համար: Նշվում է, որ միգրանտին անհրաժեշտ բուժում է առաջարկվել, բայց նա նախընտրել է ցավազրկող դեղամիջոցներ ընդունել և շարունակել իր ուղևորությունը:








































