Չի կարելի միմյանց միացնել ահաբեկչության դեմ պայքարն ու միգրացիոն ճգնաժամի լուծումը։ Այսպիսի համոզմունք է հայտնել եվրոպական հարևանության և ընդլայնման քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհանես Հանը Բրյուսելում ԵՄ 28 երկրների արտգործնախարարների հանդիպմանը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«Կարևոր է ընդգծել, որ մենք չենք պատրաստվում ահաբեկչության խնդիրը խառնել միգրացիոն ճգնաժամի հետ։ Դրանք երկու տարբեր բաներ են։ Ես ևս անհանգստացած եմ, որ մենք կդադարենք տարբերակել այդ հասկացությունները»,- ասել է նա։
Եվրահանձնակատարն ընդգծել է, որ Փարիզում ահաբեկչությունը հարձակում է ողջ Եվրոպայի վրա։ «Դա հարձակում է մարդկության վրա, և մենք պետք է միասնական լինենք դրա դեմ պայքարում»,- նշել է Հանը։








































