Ամերիկյան U2 ռոք-խումբը չեղյալ է հայտարարել համերգը Փարիզում, որը պետք է կայանար շաբաթ օրը և հեռարձակվեր HBO հեռուստաալիքի ուղիղ եթերում: Երաժիշտները և հեռուստաալիքը հայտարարել են, որ «պայմանավորվել են շոուն անցկացնել համապատասխան ժամանակ»:
«Մենք ցնցված ենք Փարիզում տեղի ունեցած իրադարձություններով: Մեր սրտերը ահաբեկչությունների զոհերի և նրանց ընտանիքների հետ են»,- ասվում է խմբի հայտարարության մեջ:
U2-ի երաժիշտները «ոչնչացված են Eagles of Death Metal խմբի համերգի ժամանակ մարդկանց մահով»: «Մեր մտքերն ու աղոթքները այդ խմբի անդամների և նրանց երկրպագուների հետ են: Մենք աղոթում ենք ու հույս ունենք, որ մեր բոլոր երկրպագուները Փարիզում անվտանգ են»,- նշել են նրանք:
Փարիզում ահաբեկչական հարձակումների շարքը խլել է առնվազն 150 մարդու կյանք։








































