Լիբանանում նոյեմբերի 13-ին համազգային սուգ է սկսվել Բեյրութում իրականացված պայթյունների 43 զոհերի հիշատակին: Լիբանանի վարչապետ Թամամ Սալամը հորդորել է երկրի բնակիչներին համախմբվել՝ ընդդեմ հասարակության պառակտման փորձերի։ Այս մասին հայտնում է BBC-ն:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դատապարտել Է ահաբեկչական գործողությունը և կոչ Է արել Լիբնանանի անվտանության ծառայություններին «թույլ չտալ, որ այդ սոսկալի միջադեպը խախտի վերջին մեկ տարվա ընթացքում երկրում հաստատված անդորրը»:
Պայթյունները որոտացել էին Լիբանանի մայրաքաղաքի հարավային շրջաններից մեկի բանուկ փողոցում, որտեղ բնակվում են առավելապես շիա մուսուլմաններ: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է ԴԱԻՇ-ը։








































