Կատալոնիայի անկախության բանաձևն ազդեցություն չի ունենա։ Այս մասին հայտարարել է Իսպանիայի վարչապետ Մարինո Ռախոյը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Վարչապետը նաև խոստացել է բողոքարկել այդ որոշումը Սահմանադրական դատարանում։ Ռախոյը նշել է, որ արդեն քննարկել է կատալոնական հարցն ընդդիմադիր Սոցիալական աշխատավորական կուսակցության առաջնորդ Պեդրո Սանչեսի հետ, ում հետ պայմանավորվել է հանդիպել երեքշաբթի։
Այսօր ավելի վաղ Կատալոնիայի խորհրդարանը հավանություն էր տվել ինքնավար մարզի անկախության մասին բանաձևին։









































