Հոլիվուդում պատրաստվում են Էմմի Ուայնհաուսի մասին ֆիլմ նկարահանել: Ինքնակենսագրական ֆիլմում գլխավոր դերում կլինի Նումի Ռափասը, գրում է Elle-ն:
Ֆիլմի ռեժիսորը կլինի իռալնդուհի Քերսթեն Շերիդանը: Նա նաև նոր ֆիլմի սցենարի հեղինակն է:
Պետք է նշել, որ 2011-ից` Էմմի Ուայնհաուսի մահվանից ի վեր, ավելի շատ բան է հայտնի դարձել նրա կյանքի հետ կապված: Գաղտնիքների վարագույրը բացել է Քլոյե Գովանի The Untold Story գիրքը:
Ֆիլմի նկարահանման համար կարևոր էր Էմմիի երաժշտությունն օգտագործելու իրավունքի առկայությունը: Ներկա պահին իրավաբանորեն դրան տիրապետում է երգչուհու հայրը` Միթչ Ուայնհաուսը:









































