Starslife.ru կայքի փոխանցմամբ՝ դեռ ոչ վաղ անցյալում Ադելի Hello երգը վկայեց բեմ նրա վառ վերադարձի մասին։ Դեռ երեկ նրա երկրպագուները Instagram-ում տարածում էին աստղի լուսանկարները։ Սակայն այսօր Ադելին արդեն մեղադրում են գրագողության համար։
Սոցցանցերում ու ֆորումներում քննարկվում է այն, որ Ադելի երգը Թոմ Ուեյթսի Martha երգից կատարված գրագողության պատճենն է, որը թողարկվել է 1973 թվականին։ Դրա շուրջ ծավալվել են թեժ վեճեր։








































