Իրանն ուղիղ բանակցություններ չի անցկացրել ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ միջուկային խնդրի վերաբերյալ Ալմաթիում միջնորդների «վեցյակի» հետ հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնել է իրանական դիվանագիտական աղբյուրը՝ փոխանցում է ISNA գործակալությունը:
Ավելի վաղ որոշ իրանական ԶԼՄ-ներ՝ հղում անելով արտասահմանյան լրատվական գործակալություններին, հաղորդել էին, որ իրանական պատվիրակության անդամները Ալմաթիում միջնորդների հետ հանդիպմանը կուլիսներում ուղիղ բանակցություններ են անցկացրել ԱՄՆ-ի հետ:
ԱՄՆ Պետդեպի մամլո քարտուղար Ալան Էյրն այսօր հրաժարվել է մեկնաբանել Trend գործակալության հարցը:
Հիշեցնենք, որ բանակցություններն անցկացվել են ապրիլի 5-6-ը: Հանդիպման ավարտին ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը հայտարարել էր, որ կողմերը եզրահանգման չեն եկել:









































