Honda Motor ճապոնական ավտոմոբիլային ընկերությունը երեքշաբթի հայտարարել է մինչև 2020 թվականը ինքնակառավարվող ավտոմեքենաների կոմերցիոն թողարկման իր ծրագրերի մասին՝ տեղեկացնում է RIA Novosti-ն:
Ավտոմեքենաները կունենան տեսախցիկներ, ռադարներ և արբանյակային նավիգացիոն համակարգեր: Վաճառքի կհանվեն այնպիսի ավտոմեքենաներ, որոնք առանց վարորդի օգնության կկարողանան ճանապարհներին պահպանել շարքերը և անհրաժեշտ հեռավորությունը: Ավելի վաղ այդպիսի ավտոմեքենաների թողարկման իրենց ծրագրերի մասին էին հայտնել նաև Toyota-ն և Nissan-ը:
Հոկտեմբերի սկզբին Կիոտո քաղաքում տեղի ունեցած միջազգային ինովացիոն ֆորումում Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտնել է, որ Ճապոնիան ստեղծում է ինքնակառավարվող ավտոմեքենաներ՝ Տոկիոյում 2020թ. օլիմպիադայում ներկայացնելու համար:










































