Saturday, 04 07 2026
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են

«Ժողովրդի մեջ կուտակված զայրույթը շատ մեծ է, և այն զսպելն անկարելի է». Մանվել Սարգսյան

Կարևորն այն է, որ հաջողվեց մեծ բախումներից խուսափել, որովհետև բոլորի մեջ կար 2008 թվականի մարտի մեկի հետ կապված մտավախությունը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՌԱՀՀԿ փորձագետ Մանվել Սարգսյանը, ով երեկ ներկա էր Բաղրամյան պողոտայում հանրահավաքի մասնակցիների և ոստիկանների բախմանը։

«Առաջինը՝ պետք է արձանագրել այն, որ շեղումներ եղան նախապես ծրագրված պլաններից՝ կապված երթի հետ: Հետո՝ ոստիկանությունը որոշել էր ճանապարհը փակել՝ չգիտեմ ինչ իրավունքով նախագահական նստավայրից այդքան մեծ հեռավորության վրա։ Արդյունքում ստեղծվեց խցանում՝ հազարավոր մարդիկ կային, ոստիկանությունը մեծ ուժ գործադրեց, ամեն կերպ փորձում էր ներկայացնել, որ այդ երթը օրինական չէ և պետք է ցրել: Փորձեր արվեցին անգամ բրդել ժողովրդին, բայց երևի հասկանալով, որ դա ճնշելու ձև չէ, այլ պրոցեսի մեջ մտան, որն ավելի բարդացրեց վիճակը: Հետո՝ ժողովրդի մեծ մասը լավ իրազեկված չէր, մի մասն էլ չընդունեց Ծիծեռնակաբերդ գնալու որոշումը, ինչն էլ դժվար կառավարելի դարձրեց իրավիճակը Բաղրամյան պողոտայի վրա՝ նաև նրանց համար, ովքեր փորձում էին համակարգել այդ իրավիճակը՝ Արմեն Մարտիրոսյանին, Անդրիաս Ղուկասյանին:

Ոստիկանները հայտարարեցին, որ 15 րոպից հետո ուժ կկիրառեն,բայց իրենք էլ, ըստ երևույթին, հասկացան, որ դա կարող է մեծ բարդությունների հանգեցնել, որովհետև շատ վճռական էր տրամադրված ժողովուրդը»,- մեկնաբանեց նա:

Մեր այն հարցին, թե արդյո՞ք հիասթափեցնող չէր այն հանգամանքը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ժողովրդին թողեց Բաղրամյան պողոտայի վրա, իսկ ինքը ոստիկանապետի հետ գնաց Ծիծեռնակաբերդ, Մանվել Սարգսյանը պատասխանեց. «Մի մասն ուղղակի համաձայն չէր գնալ այդտեղից Ծիծեռնակաբերդ, գուցե մի մասն ուղղակի ճիշտ չէր ընկալել իրավիճակը:

Ես ուղղակի հասկացա, որ ոստիկանությունը որոշել էր մասնատել ժողովրդին:

Րաֆֆի Հովհաննիսյանը հասկացավ, որ շատ բարդ իրավիճակ է ստեղծվել, այդ պատճառով էլ գնաց այլ ճանապարհով, այլ որոշում ընդունեց, բախումներից խուսափելու համար գնաց»:

Իսկ թե երեկվա իրադարձություններն ինչ ազդեցություն կունենան շարժման վրա, փորձագետը հետևյալ կարծիքն արտահայտեց. «Ամեն ինչ կերևա նրանից, թե ինչպես սա կգնահատվի, հետագայում ինչ որոշումներ կընդունվի, գնահատականներ, իհարկե, կան. ինքնին այդ բարդ վիճակից դուրս գալը դժվար է:

Հավելեմ նաև, որ իշխանություններն էլ բարդ իրավիճակում են, իրենք էլ տեսան, որ ստիպված են բերել հազարավոր ոստիկաններ, անգամ այնտեղ կային հատուկ զինված ջոկատներ, այսինքն իշխանությունները մի քանի հազար մարդու դեմ հանեցին ավելի շատ զորք: Սա, իհարկե, ցույց է տալիս, որ երկրում իրավիճակը շատ լարված է, և ժողովրդի մեջ վախ չկա: Ոչ ոք չէր ենթարկվում ոստիկաններին, երբ ասում էին «հեռացեք այստեղից», ժողովրդի մեջ կուտակված զայրույթը շատ բարձր է և այն զսպելն անկարելի է»:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում