Փարիզի դատարանը ռեժիսոր Լյուք Բեսոնին մեղավոր է ճանաչել գրագողության մեջ և նրան 10 հազար եվրո տուգանք նշանակել, հաղորդում է Entertainment-ը: Նման կերպով բավարարվել է ամերիկացի բեմադրող Ջոն Քարփենթերի հայցը, ով պնդում էր, որ գործընկերը փոխառել է «Շեշտակի» ֆիլմի գաղափարը իր «Փախուստ Նյու Յորքից» ժապավենից:
Քարփենթերի խոսքերով` Բեսոնը և նրա թիմը փոխառել են ոչ միայն գաղափարները, այլև ֆիլմի կերպարներին և հերոսներին: Ստուգումից հետո փորձագետները հաստատել են նրա ճիշտ լինելը:








































