The Telegraph-ի փոխանցմամբ՝ գերմանացի որսորդը 60.000 դոլար է վճարել աֆրիկյան ամենամեծ փղին սպանելու համար։ Փիղը սպանվել է հոկտեմբերի 8-ին Gonarezhou ազգային պարկում, որը գտնվում է Զիմբաբվեի հարավ-արևելքում։ Ուշագրավ է, որ փիղը սպանվել է Սեսիլա անվանմամբ հայտնի առյուծի սպանվելուց ընդամենը երեք ամիս անց։
Հաղորդվում է, որ սպանված փիղն իր տեսակի մեջ ամենախոշորն է։ Նրա ամեն մի ժանիքը կշռում է 55 կիլոգրամ։ Գերմանիայի քաղաքացին որսի կազմակերպման համար վճարել է մոտ 60 հազար դոլար։











































