Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ պատրաստ է բանակցություններ անցկացնել Պաղեստինյան ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբասի հետ՝ երկրում բռնության դադարեցման համար։
«Մենք պետք ենք անհապաղ դադարեցնենք Իսրայելի դեմ հարձակումների ու սադրանքների այդ ալիքը»,- ասել է Նեթանյահուն մամլո ասուլիսի ժամանակ։
Նա նշել է, որ թեև ինքը պատրաստ է խոսել Աբասի հետ, սակայն պաղեստիցի առաջնորդը նման ցանկություն չի հայտնել։
Հոկտեմբերի սկզբից Իսրայելում և Արևմտյան ափում գրեթե ամեն օր հարձակումներ են կատարվում իսրայեցիների վրա, որոնք 7 մարդու կյանք են խլել։ Պատասխան միջոցառումները առնվազն 30 պաղեստինցու կյանք են արժեցել։
Երկրով մեկ անվտանգության միջոցառումները ուժեղացվել են։
Նեթանյահուն նաև մտադրություն է հայտնել լարված իրավիճակը քննարկելու ԱՄՆ պետքարտուղարի և Հորդանանի թագավորի հետ։








































