Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը թուլություն է ցուցաբերել՝ հրաժարվելով մասնակցել Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների դիտարկմանը։ Այդ մասին գործակալության մոսկովյան թղթակցին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք տվյալ խնդիրը քանիցս քննարկել ենք ԱՊՀ երկրների հետ։ Տվյալ խնդիրը կապված է կազմակերպության կանոնադրության հետ։ Դրանում ընդգծվում է, որ պետությունները պարտավոր են ազգային ընտրությունների համար դիտորդներ հրավիրել, այդ թվում նաև ԵԱՀԿ-ից։
Սակայն կարևոր չէ, թե որքան դիտորդ կուղարկվի այնտեղ։ Կազմակերպությունը ծրագրել էր Ադրբեջան ուղարկել 260 դիտորդի, իսկ Ադրբեջանը նախատեսել է ընդունել 130 մարդու։ Ինչու են նրանք Ադրբեջան ուղարկում այդքան շատ դիտորդի, իսկ Գերմանիան՝ միայն երկու դիտորդի։ Դրանում մեղավոր է կազմակերպության քարտուղարությունը, դա կառույցի էական թերությունն է»,- ասել է Լավրովը։








































