Aerosmith-ի ղեկավար Սթիվեն Թայլերը ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին խնդրում է դադարեցնել իր նախընտրական կամպանիայի միջոցառումների ժամանակ օգտագործել խմբի Dream On երգը, հայտնում է Associated Press-ը: Ինչպես նշվում է, Թայլերի իրավաբանները արդեն երկրորդ նախազգուշական նամակն են ուղարկել միլիարդատիրոջ շտաբ:
Նամակում ասվում է, որ Թրամփը Dream On երգի, ինչպես նաև Թայլորի մյուս երգերի օգտագործման համար թույլտվություն չունի: Դա այնպիսի սխալ տպավորություն է ստեղծում, որ նա աջակցում է Թրամփի նախագահական ընտրարշավին»:








































