Ազգային ժողովի շենքի դիմացից Ոստիկանության Արաբկիրի բաժին բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել:
Այդ մասին հայտնել են Ոստիկանության լրատվության ծառայությունից՝ հավելելով, որ բերման ենթարկված 8 անձի նկատմամբ արձանագրություն է կազմվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ մասով՝ Հավաքներ անցկացնելու` օրենքով սահմանված կարգը խախտելը: