Հետազոտությունը ցույց է տվել, որ յուրաքանչյուր հինգերորդ կին բախվում է մազաթափության խնդրի: Դրա պատճառը դիետաներն են, սթրեսը, ինչպես նաև հակաբեղմնավորիչները:
Ըստ փորձագետների՝ կանանց շրջանում մազերի կորուստը բավականին լուրջ պաթոլոգիա է, և յուրաքանչյուր առանձին դեպքում անհրաժեշտ է պարզել պատճառները:
Պատճառների թվում նշվում են ժառանգականությունը, երկաթի պակասը, վահանաձև գեղձի շեղումը, ծայրահեղ դիետաները և այլն:
Նշվում է, որ մազաթափության պատճառով կանանց մի մասը հրաժարվում է լուսանկարվելուց, մի մասը դադարում է տարբեր միջոցառումների հաճախել, իսկ մի ստվար զանգված էլ առհասարակ չի ցանկանում նոր ծանոթություններ ձեռք բերել:








































