Մոտ օրերին Ռոբերտ Քոչարյանը հանդես կգա հարցազրույցով: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը:
Հարցին՝ արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց կտա մինչև հոկտեմբերի 5-ը, երբ ԱԺ նիստում քվեարկության կդրվի Սահմանադրության նախագիծը, Վիկտոր Սողոմոնյանը պատասխանեց. «Ճիշտն ասած, հարցազրույցի հարցում քվեարկության պահը որպես մեկնարկային կետ չեմ ընկալել: Առաջիկա օրերին Ռոբերտ Քոչարյանը հանդես կգա հարցազրույցով և իր կարծիքը կհայտնի»:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ավելի վաղ հայտարարել էր, որ անժամանակ է համարում սահմանադրական փոփոխությունների գործընթաց սկսելը:
Լուսանկարը` civilnet.am-ի








































