Իտալացի գիտնականների խումբը բջջային սպիտակուց է բացահայտել, որը կարող է արգելափակել ՄԻԱՎ վարակի և նման այլ վարակների տարածումը մարդու օրգանիզմում: Այս մասին ասվում է Nature ամսագրում հրապարակված հոդվածում:
ՄԻԱՎ-ի դեմ պայքարի նոր հույս է դարձել Serinc5 սպիտակուցը, որը բացահատել են Տրենտոյի համալսարանի գիտնականները: Serinc5-ն առկա է բջիջների մակերեսին և կարող է կենտրոնական դեր խաղալ վիրուսի դեմ պայքարում:
«Երբ ՄԻԱՎ-ով վարակված բջիջը սկսում է նոր վիրուսներ արտադրել՝ վարակը տարածելով ամբողջ օրգանիզմով, միջամտում է Serinc5 սպիտակուցը: Այն սպասում է, մինչև նորից ձևավորված վիրուսները լքում են բջիջները, և «գրոհում է» դրանց՝ այնպես անելով, որ դրանք այլևս ունակ չեն լինում տարածել վարակը»,- նշում է գիտնականների խմբի ղեկավար Մասսիմո Պիցցատոն:
Ցավոք, ներկայումս Serinc5-ը պարտվում է ՄԻԱՎ-ի դեմ պայքարում, քանի որ վիրուսը «թշնամուն» հաղթելու ունակություն է ձեռք բերել:
Գիտնականը նշել է, որ այդ ընթացքը դեռ լիովին պարզ չէ, բայց իրենց ուսումնասիրությունը կարող է ՄԻԱՎ վարակի դեմ պայքարի նոր հնարավորություններ առաջարկել:









































