ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, այժմ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ԱԺ պատգամավորներ Արաիկ Հովհաննիսյանը, Տիգրան Ուրիխանյանը և ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Արտակ Հովհաննիսյանը Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի կարգադրությամբ վեհաժողովի գործունեությանն ակտիվորեն մասնակցելու և անդամ պետությունների ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման գործում ունեցած ներդրման համար պարգևատրվել են ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվոգրերով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, պատվոգրերը հանձնել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը և, բարձր գնահատելով խորհրդարանականների գործունեությունը միջազգային հարթակներում, շնորհավորել է պարգևատրվածներին:








































