Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շարունակում է ՄԱԿ-ի ԳԱ 70-րդ նստաշրջանի շրջանակներում իր հանդիպումները։ Ղարիբաշվիլին այսօր հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդի հետ։
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանն առնչվող հարցը։ Խոսք է գնացել նաև Վրաստանի ու տարածաշրջանի քաղաքական գործընթացների մասին։ Հանդիպման ժամանակ ընդգծվել է ժողովրդավարական բարեփոխումների կարևորությունը։ Նուլանդը լիակատար աջակցություն է հայտնել Վրաստանի կողմից բարեփոխումներ անցկացնելուն։








































